ԱՄՆ-ում դատում են մաֆիայի վերջին ղեկավարին

09:13   19 Հունիս 2018    678

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, ԱՄՆ-ում ընթանում է Նոր Անգլիայի մաֆիայի 84-ամյա ղեկավար, «Կադիլակ Ֆրենկ» մականունով Ֆրենկի Սալեմեի դատավարությունը:

Նրան մեղադրում են 1993-ին գիշերային ակումբի սեփականատեր Սթիվեն ԴիՍարոյի սպանության մեջ: Դատախազները կարծում են, որ նա է սպանել ԴիՍարոյին, որովհետեւ վերջինը կարծում էր, որ Ֆրենկը մատնել է իրեն դաշնային իշխանություններին:

Մաֆիոզիի դեմ ցուցմունք է տալու նախկին գանգստեր Սթիվեն Ֆլեմին՝ «Հրաձիգ» մականունով, որը 10 սպանությունների համար ցմահ ազատազրկվել է:

Սալեմեն եւ մյուս ամբաստանյալ Պոլ Վադիկը պնդում են, որ իրենք անմեղ են: 2016-ին ԴիՍարոյի դիակը հայտնաբերվել էր Ռոդ Այլենդ նահանգում՝ Պրովիդենսում, ջրաղացի մոտ:

Ֆրենկ Սալեմեն կազմակերպված հանցավորության մի ամբողջ դարաշրջանի ներկայացուցիչն է: Նրա ընտանիքը վերահսկում էր Բոստոնը եւ նրա մերձակայքը: Մաֆիայի մնացորդներ են մնացել Նյու Յորքում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում եւ Դեթրոյթում, բայց այսօր կազմակերպությունները ղեկավարներ չունեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները