Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Պեկին է ժամանել

09:42   19 Հունիս 2018    730

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Պեկին է ժամանել:

Ճապոնական Nihon Television Network-ի օպերատորները նկարահանել են, թե նա ինչպես է իջնում կառավարական օդանվից:

Flightradar24 պորտալի տեղեկություններով՝ Պեկինի օդանավակայանում վայրէջք կատարած հյուսիսկորեական պետական «Կորյո» ավիաընկերության օդանավն այն նույն օդանավն է, որով Հյուսիսային Կորեայի առաջնորդն անցյալ շաբաթ Սինգապուր էր մեկնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար:

Սպասվում է, որ Կիմ Չեն Ընը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ քննարկելու հունիսի 12-ին տեղի ունեցած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը եւ բանակցությունների հետագա տեսլականը: «Սինհուայի» փոխանցմամբ՝ այցը կտեւի հունիսի 19-20-ը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը տիկնոջ հետ ոչ պաշտոնական այց էր կատարել Չինաստան մարտի 25-28-ը: Սա 2011 թվականին իշխանության գալուց հետո նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունն էր, սակայն դրա մասին մինչեւ ավարտվելը չէր հաղորդվում: Կիմ Չեն Ընի երկրորդ այցը եւ Սի Ցզինպինի հետ բանակցությունները անցկացվել են մայիսի 7-8-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները