Վրաստանում վատ եղանակի պատճառով դադարել է գնացքների երթևեկությունը

09:50   19 Հունիս 2018    672

Ուժեղ քամին և հորդառատ տեղումները դադարեցրել են Վրաստանում գնացքների երթևեկությունը։

Տվյալ պահին կաթվածահար է Թբիլիսիի հաղորդակցությունը Բաթումիի, Զուգդիդիի և Փոթիի հետ։ Hayatsk.info-ն հայտնում է, որ
այս մասին հայտնում է «Վրացական երկաթուղիներ»-ը։

Վատ եղանակի պատճառով անջատվել է էլեկտրաէներգիան, որի արդյունքում դադարեցվել է տվյալ ուղղություններով գնացքների երթևեկությունը։ Տվյալ պահին մասնագետներն աշխատում են տարերքի հետևանքները հարթելու ուղղությամբ։

Հորդառատ անձրևները և ուժեղ քամին Վրաստանում սկսվել են հունիսի 18-ի երեկոյան։ Տարերքից հիմնականում տուժել են երկրի արևելյան և արևմտյան շրջանները։

Այստեղ ջրով ողողվել են փողոցները, պոկվել տների տանիքները, ինչպես նաև ծառեր են տապալվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները