Մենք բացվեցինք Արևմուտքի համար, իսկ այն մեզ խաբեց․ Զախարովա

09:58   19 Հունիս 2018    742

Սառը պատերազմից հետո Ռուսաստանը բաց էր արևմտյան երկրների համար, իսկ վերջինները նրան խաբեցին։

Ֆիննական Hufvudsadsbladet պարբերականի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ամբողջությամբ բացվեցինք Արևմուտքի համար։ Ոչ այն պատճառով, որ մեզ հաղթեցին, մենք ինքներս դա արեցինք․․․ Եվ ահա, մենք բացվեցինք, իսկ դուք մեզ խաբեցիք։ Դուք մեզ պատասխանեցիք փշալարերով շրջապատելով»,-ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Ռուսաստանին հետաքրքրում է Արևմուտքի հետ առևտրի և մշակութային կապերի զարգացումը, ոչ թե հակամարտությունները։

«Մենք ցանկանում ենք, որ հնարավոր լինի ազատ միմյանց երկրներ այցելել, ազատվել մուտքի արտոնագրերի հետ կապված սահմանափակումներից։ Բայց մեզ միշտ մերժում են»,-նշել է դիվանագետը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները