Los Angeles Times-ը փոխել է գլխավոր խմբագրին

10:04   19 Հունիս 2018    705

Los Angeles Times ամերիկյան պարբերականը փոխել է գլխավոր խմբագրին։

Ջիմ Քիրքի փոխարեն նշանակվել է 75-ամյա Նորման Փերլսթայնը։

Պարբերականի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ Փերլսթայնը լրագրության ոլորտում աշխատում է ավելի քան 50 տարի և իր կարիերայի ընթացքում հասցրել է շատ պարբերականներում աշխատել, այդ թվում՝ Time-ում, Bloomberg-ում, Forbes-ում, The Wall Street Journal-ում։

Նշանակումը տեղի է ունեցել երկուշաբթի, հունիսի 18-ին։ Ջիմ Քիրքն այդ պաշտոնում 7 ամիս է աշխատել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Los-Angeles-Times  


Վերնագիրի այլ պիտակները