Սպիտակ տունը՝ Պենտագոնի հետ միասին, ԱՄՆ տիեզերական ուժերի ստեղծմամբ կզբաղվի

10:13   19 Հունիս 2018    718

Սպիտակ տունը և մյուս համապատասխան պետական կառույցները՝ Պենտագոնի հետ համատեղ, կաշխատեն ԱՄՆ տիեզերական ուժեր ստեղծելու ուղղությամբ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սարա Սանդերսը։

«Նախագահը պաշտպանության նախարարությանը (տիեզերական ուժեր ստեղծելու) գործընթացը սկսել է կարգադրել։ Մենք դրա նախնական փուլում ենք։ Մենք պատրաստվում ենք այդ հարցով համագործակցել պաշտպանության նախարարության և այլ համապատասխան կառույցների հետ»,-նշել է Սանդերսը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել է զբաղվել ԱՄՆ զինված ուժերի վեցերորդ տեսակի՝ տիեզերական ուժերի ստեղծմամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները