Միացյալ Նահանգները տիեզերական զորքեր է ստեղծում

14:12   19 Հունիս 2018    747

Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստեղծում են տիեզերական զորքեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ հրապարակման, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայումս ձեռնամուխ է եղել ռազմա-տիեզերական զորքերի ստեղծման աշխատանքներին։

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը մանրամասնել է, որ այս խնդրի հետ կապված արդեն որոշակի աշխատանքներ իրականացնում է նաեւ Պենտագոնը։

Չի բացառվում, որ ներգրավվեն նաեւ այլ գերատեսչություններ։ Խնդիրն այն է, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որպեսզի Միացյալ Նահանգները գերակշռություն ունենա նաեւ տիեզերքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները