Կանադայի խորհրդարանը հավանություն է տվել մարիխուանայի օրինականացմանը

14:45   19 Հունիս 2018    706

Կանադայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել մարիխուանայի օրինականացման մասին օրինագծին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Որոշումն ընդունվել է 205 կողմ և 82 դեմ ձայներով։ Օրենքը դեռևս պետք է ուսումնասիրի նաև Սենատը, սակայն նա չի կարող չեղարկել որոշումը, այլ իրավունք ունի միայն հետաձգելու այն։ Դրանից հետո փաստաթղթին համաձայնություն պետք է տա Կանադայի գեներալ–նահանգապետ Ժյուլի Պայետը։

Օրենքի համաձայն՝ 18 տարին լրացած կանադացիները (որոշ շրջաններում՝ 19) կարող են ձեռք բերել մարիխուանայի մեկ գրամը մոտավորապես 6,5 եվրոյով։ Բացի այդ, քաղաքացին իր մոտ չի կարող պահել 30 գրամից ավել մարիխուանա։ Ենթադրվում է, որ այս շուկան մոտ 4,6 միլիարդ եվրո է կազմելու։

Նշենք, որ մարիխուանայի օրինականացումը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի նախընտրական խոստումներից է եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները