Ճապոնիայում աճում է երկրաշարժի զոհերի թիվը

15:08   19 Հունիս 2018    890

Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր չորս զոհվածի ու 360 տուժածների մասին: Ազգային օդերեւութաբանական վարչության տեղեկատվության համաձայն՝ հունիսի 18-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,1:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր 13 կմ խորության վրա Օսակա պրեֆեկտուրայի հյուսիսում: Այստեղ մեկ օրվա ընթացքում շուրջ երեք տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո:

Դրանցից չորսը չորսբալանոց ցնցումներ են եղել ըստ Ճապոնիայում ընդունված յոթբալանոց սանդղակի: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ ուժգին ստորգետնյա ցնցումներն այդ շրջանում հնարավոր են մեկ շաբաթվա ընթացքում:

Ուժգին ցնցումների հավանականությունը հատկասպես մեծ է առաջին երկու-երեք օրերին: Երկրաշարժի կապակցությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանն առընթեր աշխատում է ճգնաժամային շտաբը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները