Չինաստանի հարավ-արեւմուտքում ավտոբուս է պայթել

15:32   19 Հունիս 2018    837

Չինաստանի Սիչուան նահանգում ավտոբուսի պայթյունի հետեւանքով տուժել է 15 մարդ, նշվում է Լեշան քաղաքի ոստիկանության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 18-ին` ժամը 21.35-ին, Լեշան քաղաքի շրջաններից մեկում:

Հաղորդվում է, որ քաղաքային ավտոբուսում անհայտ ծագման պայթյուն է տեղի ունեցել:

Ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է կասկածյալին՝ 31-ամյա բնակչին: Իրավապահ մարմինները բացառել են ահաբեկչական գործողության վարկածը, հետաքննությունը շարունակվում է:

Հաղորդվում է, որ ինքը՝ կասկածյալը, լուրջ վնասվածքներ է ստացել, մնացած 14 տուժածները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց վիճակը գնահատվում է որպես կայուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները