Ռիգայում գերմանացի զբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով- VIDEO

15:43   19 Հունիս 2018    709

Ռիգայում ձերբակալել են գերմանացի զբոսաշրջիկի, որն իջել է քաղաքի հին թաղամասի շենքերից մեկի վրայով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Տեսահսկողության կենտրոնի աշխատակցիները, որոնք հետևում են հին քաղաքում հանգստացողների անվտանգությանը, ուշադրություն են դարձրել, որ անցորդները նայում են շենքերից մեկին:

Իրավապահները շրջել են տեսախցիկն ու տեսել՝ ինչպես է անհայտ տղամարդը պատով իջնում երկրորդ հարկից ու ոտքով հենվում ճանապարհային նշանի վրա:

Նշվում է, որ ոստիկանները դեպքի վայր են ժամանել՝ միջադեպի հանգամանքները պարզելու: Տղամարդը ձերբակալվել է փողոցում: Պարզվել է, որ նա Գերմանիայի քաղաքացի է:

Սկզբում զբոսաշրջիկը փորձել է համոզել իրավապահներին, որ ինքը ոչ մի վատ բան չի արել, սակայն ավելի ուշ, երբ նրան ցույց են տվել տեսանյութը, նա խոստովանել է, որ ինքը գրազով է նման քայլի գնացել:

Տղամարդու գործողությունների արդյունքում շենքին ու ճանապարհային նշանին վնաս չի հասցվել, և նրա հետ կանխարգելիչ զրույց է անցկացվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ռիգա  


Վերնագիրի այլ պիտակները