ՄԱԿ-ն աշխարհում փախստականների ռեկորդային թիվ Է արձանագրել

15:55   19 Հունիս 2018    747

Աշխարհում ավելի քան 68 մլն մարդ 2017 թվականի ընթացքում հարկադրված Է եղել լքել իր տունը զինված հակամարտությունների, բռնաճնշումների ու հալածանքների պատճառով:

Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Պատերազմները, բռնաճնշումներն ու հալածանքներն անցյալ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում ռեկորդային թվով տղամարդկանց, կանանց ու երեխաների ստիպել են լքել իրենց տները»,-ասված Է կազմակերպության՝ հունիսի 19-ին հրապարակված զեկույցում:

Նշվում Է, որ այդ ցուցանիշը վերջին տասը տարվա ընթացքում ավելացել Է մոտավորապես մեկուկես անգամ եւ ամենաբարձր ցուցանիշն Է ՄԱԿ-ի կողմից նմանօրինակ հաշվարկների անցկացման ողջ ժամանակաշրջանում:

«Միջին հաշվով յուրաքանչյուր երկու վայրկյանը մեկ աշխարհում առնվազն մեկ մարդ հարկադրված Է լինում լքել իր տունը: Դա գլխավորապես վերաբերում Է զարգացող երկրներին»,-ընդգծվում Է զեկույցում:

Դրանում նաեւ նշվում Է, որ այդ թվի մոտավորապես երկու երրորդը կազմում են Սիրիայից (6,3 մլն մարդ), Աֆղանստանից (2,6 մլն), Հարավային Սուդանից (2,4 մլն), Մյանմայից (1,2 մլն) եւ Սոմալիից (986 հազար) փախածները:

Դրա հետ մեկտեղ, հրապարակված տվյալների համաձայն, 2017 թվականին առավել մեծ թվով փախստականների Է ընդունել Թուրքիան՝ 3,5 մլն մարդ: Նրան հաջորդում են Պակիստանը եւ Ուգանդան, որոնք ընդունել են 1,4-ական մլն մարդ:

Բացի այդ, ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունում նշել են, որ 2017 թվականի դեկտեմբերին աշխարհում այն մարդկանց թիվը, որոնք պաշտոնապես պատասխանի Էին սպասում փախստականի կարգավիճակ տրամադրելու իրենց դիմումին, կազմել Է ավելի քան 3 միլիոն:

«Հարկադիր վերաբնակման հետ կապված խնդրի լուծումն աշխարհում նոր եւ շատ ավելի համապարփակ մոտեցում Է պահանջում»,-ասել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին՝ Ժնեւում ներկայացնելով զեկույցը:

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունն ամեն տարի նման զեկույցներ Է հրապարակում, որոնք հիմնվում են մեկ տարվա ընթացքում ինչպես բուն միջազգային կազմակերպության, այնպես Էլ այլ երկրների կառավարությունների եւ հումանիտար տարբեր կազմակերպությունների կողմից հավաքված տվյալների վրա: Ավանդաբար զեկույցը հրապարակվում Է Փախստականի միջազգային օրվա նախաշեմին, որը նշվում Է հունիսի 20-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները