Աշխարհում հրաձգային զենքի մեծ մասը մասնավոր սեփականություն է

16:02   19 Հունիս 2018    881

Աշխարհում հրաձգային զենքի մեծ մասը մասնավոր սեփականություն է, հաղորդվում է Միջազգային հարաբերությունների եւ զարգացման ժնեւյան ինստիտուտի Small Arms Survey զեկույցում («Հրաձգայն զենքի շրջանառության վերաբերյալ ուսումնասիրություն), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2017 թվականին այս ցուցանիշը կազմել է մոտ 1 միլիարդ գրանցված, ինչպես նաեւ ապօրինի կերպով օգտագործվող զենքի 85 տոկոսը: 13 տոկոսը գտնվում է զինված ուժերում, իսկ մնացած 2 տոկոսը՝ իրավապահ մարմիններում:

Անցյալ տարվա վերջին ֆիզիկական անձանց կողմից գրանցվել է 857 միլիոնից միայն 100 միլիոնը: 2006 թվականին այս ցուցանիշը ցածր էր 32 տոկոսով եւ կազմել է 650 մլն:

Հետազոտողները նշում են, որ ամենից լավ «զինված» են Միացյալ նահանգները (120.5 միավոր զենք՝ 100 բնակչի հաշվով), որին հաջորդում է Եմենը (52.8), Մոնտենեգրոն եւ Սերբիան (39.1), Կանադան եւ Ուրուգվայը (34.7): Զենքի ամենափոքր քանակը մասնավոր ձեռքերում է հայտնվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրաքում (19.6) եւ Լյուքսեմբուրգում (18.9):

Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգներն շրջանառության մեջ է գտնվում 393.3 մլն միավոր օրինական եւ ապօրինի զենք, Հնդկաստանում՝ 71.1 մլն, Չինաստանում՝ 49.7 մլն, Պակիստանում՝ 43.9 մլն: Ռուսաստանն այս ցուցակում 5-րդ տեղում է՝ 17.6 մլն: Զենքի ամենաքիչ քանակությունը գրանցվել է Կոլումբիայում (5 միլիոն), Ուկրաինայում (4.4 միլիոն), Աֆղանստանում (4.3 մլն), Եգիպտոսում (3.9 մլն) եւ Ֆիլիպիններում (3.8 մլն):

Փորձագետներն ընդգծում են, որ իրենց բոլոր տվյալները մոտավոր են. զենքի ապօրինի շրջանառության մասին տեղեկատվություն հավաքել հնարավոր չէ: Նման հաշվարկները կատարվել են՝ հաշվի առնելով ազգային օրենսդրությունը, զենքի հետ վարվելու մշակույթը եւ երկրի պատմությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները