Իսրայելին կարող են զրկել «Եվրատեսիլ 2019»-ն անցկացնելու իրավունքից

16:14   19 Հունիս 2018    883

Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որն ավելի վաղ Իսրայելից պահանջել էր «Եվրատեսիլ 2019» միջազգային մրցույթը չանցկացնել Երուսաղեմում, այժմ հայտարարել է, որ Իսրայելն առհասարակ կարող է զրկվել հեղինակավոր մրցույթի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը հյուրընկալելու իրավունքից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, կազմակերպիչներն Իսրայելին մեղադրում են մրցույթը չափից ավելի քաղաքականացնելու համար ու այժմ բանակցություններ են վարում մրցույթն Ավստրիայում անցկացնելու հավանականության շուրջ:

Ավելի վաղ Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միրի Ռեգևը պահանջել էր կազմակերպիչներից մրցույթի հեռարձակումը խստիվ համաձայնեցնել երկրի իշխանությունների հետ:

«Դա անհրաժեշտ է, քանի որ Իսրայելի իշխանություններն են ֆինանսավորում մրցույթը»,-ասել է նախարարը:

Հայտնի է, որ ԵՀՄ-ն դժգոհ է այս պահանջներից ու Իսրայելին մեղադրում է «Եվրատեսիլ 2019»-ը չափից ավելի քաղաքականացնելու համար:
Բացի այդ, ԵՀՄ-ն լուրջ մտավախություններ ունի իսրայելա-պաղեստինյան հակամարտության առնչությամբ:

Հայտնի է, որ հրեաներն ու պաղեստինցիները լուրջ տարաձայնություններ ունեն Երուսաղեմի պատկանելիության շուրջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի միակ ու միասնական մայրաքաղաք, ինչը բողոքի մեծ ալիք է առաջացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները