Հայտնի է՝ ինչ է գրել Կիմ Չեն Ընը Պուտինին ուղղված նամակում

16:42   19 Հունիս 2018    728

ՌԴ-ի Դաշնության նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը պատմել է, թե ինչ է գրված եղել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ուշակովը մանրամասնել է, որ Կիմ Չեն Ընը խոսել է բարձրագույն մակարդակով երկկողմ հարաբերությունների պահպանման մասին: Սակայն դրանում երկու պետությունների ղեկավարների շփման հավանականության մասին խոսք չի եղել:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում միջազգային հանրությունից մեկուսացած Հյուսիսային Կորեան Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ էական քայլեր է ձեռնարկում:

Վերջերս երկրի ղեկավարը պատմական հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով երկրի վիճակարույց միջուկային և հրթիռային ծրագրերի սառեցման հարցը:

Հատկանշական է, որ Թրամփի հետ հանդիպման մեկնելուց առաջ, Կիմ Չեն Ընը սկզբում մեկնել էր Պեկին, հետո Փհենյանում հյուրընկալել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները