Անգործությունը կհանգեցնի ծախսերի հսկայական աճի. Մերկել

16:54   19 Հունիս 2018    876

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցերում անգործության հետեւանքների մասին եւ կոչ է արել ակտիվացնել ջանքերն այդ բնագավառում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Անգործության (հետեւանքով) տնտեսական ծախսերը հազիվ թե կարելի է գնահատել, բայց դրանք հսկայական կլինեն»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հունիսի 19-ին Բեռլինում ելույթ ունենալով «Պետերսբերգյան կլիմայական երկխոսություն» 9-րդ միջազգային խորհրդաժողովում:

Դրա մասնակիցները քննարկում են, այդ թվում, Փարիզի կլիմայի համաձայնագրի իրագործման հարցերը: Մերկելն ընդգծել է, որ համաշխարհային հանրակցությունը միայն միասնական ջանքերով կարող է լուծել գլոբալ խնդիրները:

«Մենք Գերմանիայում պետք է խոստովանենք, որ պետք էավելի լավը լինենք»,- հավելել է կանցլերը՝ նկատի ունենալով այն, որ Գերմանիան չի կարողանա գլոբալ տաքացման դեմ պայքարի բնագավառում հասնել մինչեւ 2020 թվականն առաջադրված նպատակներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները