Ֆրանսիայի նախագահը «տեղն է դրել» իրեն նման ձևով դիմած դեռահասին- VIDEO

17:19   19 Հունիս 2018    1120

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «տեղն է դրել» դեռահասին, որն անհարգալից կերպով է իրեն դիմել պաշտոնական միջոցառման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշում է The Guardian-ը, միջոցառման ավարտից հետո նախագահն ուղղվել է հավաքվածների կողմը՝ նրանց ողջունելու:

Հատկանշական է, որ հավաքվածների մեջ եղել են նաև դպրոցականներ, որոնցից մեկը, տեսնելով 40-ամյա Մակրոնին, ասել է. «Գործերդ ո՞նց են, Մանու»:

«Ո՛չ, դու չես կարող այդպես քեզ պահել, ո՛չ, ո՛չ, ո՛չ»,-կտրուկ արձագանքել է Մակրոնը, ինչից հետո տղան շփոթվել է ու ներողություն խնդրել՝ այս անգամ նրան «նախագահ» դիմելով:

Հետաքրքրական է, որ Մակրոնն այսքանով չի սահմանափակվել ու ասել է. «Դու այստեղ ես՝ պաշտոնական միջոցառման, ու պետք է քեզ ճիշտ պահես: Կարող ես հիմարություններ անել, բայց այսօր այստեղ հնչում է «Մարսելյեզ»-ը, «Պարտիզանների երգը», ուստի՝ դու պետք է «պարոն նախագահ»-ով կամ «սըր»-ով դիմես, պա՞րզ է»:

Երկխոսության տեսագրությունը տարածվել է համացանցում ու բազմաթիվ դիտումներ ունեցել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները