Բրիտանիայի թագավորական ընտանիքում առաջին անգամ միասեռ ամուսնություն կլինի

17:32   19 Հունիս 2018    723

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում սպասվում է հերթական պսակադրությունը, որն իրականում աննախադեպ է լինելուջ:

Աղբյուրը նկատում է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պատմության մեջ միասեռ ամուսնության դեպքն առաջին անգամ է գրանցվելու, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը թագուհի Էլիզաբեթ 2-րդի զարմիկի՝ լորդ Իվար Մաունթբաթենի մասին է, որն իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին հայտարարել էր դեռևս 2016թ.՝ դառնալով թագավորական ընտանիքի՝ նման քայլի դիմած առաջին անդամը:

Հայտնի է, որ միապետի զարմիկը պատրաստվում է ամուսնանալ իր զուգընկերոջ՝ Ջեյմս Քոյլի հետ:

Նշվում է, որ Մաունթբաթենին դեպի է խորան է ուղեկցելու իր նախկին կինը, որից արիստոկրատը երեք դուստր ունի:

Թագուհու ազգականը մանրամասնել է, որ թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկը ներկա չի լինի պսակադրությանը, քանի որ նրանց գրաֆիկում ազատ ժամանակ չկա:

Ինչ վերաբերում է Էլիզաբեթ 2-րդի՝ ԼԳԲՏ համայնքի իրավունքների վերաբերյալ դիրքորոշմանը, ապա 92-ամյա միապետն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է ռասակայան, կրոնական, գենդերային պատկանելիության կամ սեռական կողմնորոշման պատճառով մարդկանց դեմ խտրական վերաբերունք ցուցաբերելուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները