ԵՄ-ի ղեկավարները կքննարկեն միգրացիոն բարեփոխման հայեցակարգը

17:43   19 Հունիս 2018    932

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները եվրոպական միգրացիոն համակարգի բարենորոգման հայեցակարգը կքննարկեն ԵՄ-ի հունիսի 28 – 29-ի գագաթնաժոովում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Եվրոպայի ղեկավարները կքննարկեն Եվրամիության միգրացիոն համակարգի բարենորոգման հայեցակարգը,- նշել է դիվանագետը:- Խոսքը, մասնավորապես, կվերաբերի ապաստան ստանալուց հետո կեցության երկրի փոփոխման արգելափակման միջոցներին»:

Ավելի վաղ մի քանի եվրոպական աղբյուրներ հայտնել են, որ Եվրամիության 28 երկրների ղեկավարները պետք է քննարկեն ԵՄ-ի հետ սահմանակից պետություններում Եվրամիության երկրներում ապաստան ստանալու թեկնածուների ընդունման կենտրոնների ստեղծումը՝ այնուհետեւ ԵՄ այն անձանց կարգավորված մուտքը կազմակերպելու համար, որոնց ապաստան կտարամադրվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները