Սի Ցզինպինը աջակցություն է խոստացել Կիմ Չեն Ընին

18:15   19 Հունիս 2018    788

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը՝ ողջունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատմական գագաթնաժողովի «դրական» արդյունքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Ցզինպինի՝ Չինաստանը պատրաստ է շարունակել դրական դեր խաղալ Կորեական թերակղզում խաղաղ գործընթացը զարգացնելու գործում: Նա նշել է, որ շատ ուրախ է Կիմի եւ Թրամփի հանդիպման դրական արդյունքի կապակցությամբ՝ հավելելով, որ ապամիջուկայնացման եւ ամուր խաղաղության հաստատման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ամուր համաձայնություն է ձեռք բերվել:

«Անկախ միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակում տեղի ունեցած փոփոխություններից՝ Պեկինի եւ Փհենյանի միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման վերաբերյալ Չինաստանի կայուն դիրքորոշումը չի փոխվի», - ասել է նա:

Կիմ Չեն Ընն իր հերթին հույս է հայտնել, որ Չինաստանը կաջակցի խաղաղ գործընթացի առաջխաղացման գործին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները