Ճշմարտության պահ ֆրանս-գերմանական հարաբերությունների համար

18:31   19 Հունիս 2018    799

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Փարիզը կարծում է, որ եվրոգոտու համար ներդրումային բյուջեն եւ եվրոպական բանկերի աջակցությունը չեն կարող բանակցությունների թեմա լինել:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մեյրը հայտարարել է, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների բանակցությունների ժամանակ եվրոգոտու բարեփոխման մասին համաձայնության հասնելու անընդունակությունը կարող է խնդիրներ առաջացնել միասնական արժութային դաշինքի եւ Եվրամիության համար:

«Սա ճշմարտության պահ է ֆրանս-գերմանական հարաբերությունների համար, եվրոգոտու ապագայի համար վճարելու ժամը»,- ասել է նա BMF-ի հետ հարցազրույցում:

«Կա՛մ Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը առաջիկա մի քանի ժամերին կհասնեն համաձայնության եւ նշանակալի քայլ կկատարեն եվրոգոտու ամրապնդման ուղղությամբ: Կա՛մ նրանց դա չի հաջողվի, եւ այդ դեպքում մենք կվերադառնանք եվրոգոտու ու Եվրամիության համար անհանգիստ ժամանակներ»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոնի   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները