McDonald’s-ը անցնում է թղթե ձողիկների օգտագործմանը

18:42   19 Հունիս 2018    716

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, այս տարվա սեպտեմբերից McDonald’s արագ սննդի ցանցը կհրաժարվի պլաստիկե ձողիկների օգտագործումից:

Աշնան սկզբին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի բոլոր կետերում դրանք կփոխարինվեն թղթե ձողիկներով:

Նշենք, որ ընկերությունը օրական օգտագործում է 1,8 մլն ձողիկ: Թղթե տարբերակը արդեն փորձարկվել է Մեծ Բրիտանիայի որոշ հաստատություններում: McDonald’s-ը մտադիր է մինչեւ 2019թ.վերջը ավարտին հասցնել ձողիկների փոխարինման գործընթացը:

Նախատեսվում է թղթե սպասքը փորձարկել նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Նորվեգիայի ռեստորաններում:

McDonald’s-ը համարում է, որ իրենց որոշումը օրինակ կլինի այլ խոշոր ընկերությունների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: McDonald’s   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները