Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ

19:18   19 Հունիս 2018    885

Hayatsk.info-ն հայտնում է, որ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Բաքեր Նոբախտը հայտարարել է, որ երկիրը բանակցություններ չի վարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Մենք երբեք բանակցություններ չենք վարում ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, միևնույն ժամանակ, երկխոսությունը մնում է մեր քաղաքականության գործիքներից մեկը: Սակայն չկա ոչ մի տրամաբանություն նման մարդու (Դոնալդ Թրամփի) հետ բանակցություններում»,- ասել է նա:

Նա այդ մասին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ մի շարք հարցերի վերաբերյալ բանակցություններ սկսելու խնդրանքով մի շարք իրանցի քաղաքական գործիչների կողմից երկրի ղեկավարությանն ուղված նամակին ի պատասխան:

«Միջուկային գործարքը կնքվել է բանակցությունների արդյունքում, և նա, ով խախտել է նախկին պարտավորությունները, վստահության արժանի չէ»,- նշել է քաղաքական գործիչը:

Նա հավելել է, որ «այժմ հիմքեր չկան նման մարդու հետ երկխոսության համար, բայց Իրանը միևնույն ժամանակ բանակցություններ է վարում եվրոպական երկրների հետ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները