ԵՄ-ի դատարանը Լը Պենից պահանջել Է վերադարձնել 300 հազար եվրո

19:30   19 Հունիս 2018    842

Արդարադատության եվրոպական դատարանն օրինական Է ճանաչել Եվրախորհրդարանի՝ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հասցեագրված պահանջը՝ կառույցին վերադարձնելու այն 300 հազար եվրոն, որը նրա ֆոնդերից ծախսվել Է քաղաքական գործչի օգնականին աշխատավարձ վճարելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է դատարանի՝ հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում հրապարակված որոշման մեջ:

«Դատարանը մերժեց տիկին Լե Պենի՝ նշված գումարի փոխհատուցման վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումն անիրավական ճանաչելու հայցը»,-նշվում Է որոշման մեջ:

Լե Պենին մերկացրել են այն բանում, որ նա 2010 թվականից մինչեւ 2016 թվականը Եվրախորհրդարանի միջոցներով վճարել Է իր օգնականի՝ Կատրին Գրիզեի աշխատանքը, որը, ինչպես պնդվում Է, զբաղվում Էր ոչ թե եվրոպական գործերով, այլ կուսակցական գործունեությամբ «Ազգային ճակատի» շարքերում:

Եվրախորհրդարանը պահանջել Էր փողերը վերադարձնել 2016 թվականի վերջին: Մինչդեռ Լե Պենը հայց Էր ներկայացրել Արդարադատության եվրոպական դատարան՝ փորձելով վիճարկել այդ պահանջը:

Մարին Լը Պենը մերժել Է իր օգնականին ձեւականորեն աշխատանքի տեղավորելու մեղադրանքները, հայտարարելով, որ նրա աշխատանքը հաստատող բոլոր փաստաթղթերը տրամադրված են դատարանին:

Համապատասխան տեսագրությունը քաղաքական գործիչը հունիսի 19-ին հրապարակել Է Twitter-ի իր Էջում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Եվրախորհրդարան  


Վերնագիրի այլ պիտակները