Ստոլտենբերգը կոչ է անում Դաշինքի անդամների հաղթահարել տարաձայնությունները

19:43   19 Հունիս 2018    970

Hayatsk.info-ն հայտնում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Դաշինիքի 29 անդամ երկրներին կոչ է անում մի կողմ դնել տարաձայնությունները առեւտրի, կլիմայի եւ իրանական միջուկային գործարքի շուրջ՝ մտավախություն հայտնելով, որ լարվածությունը թուլացնում է ռազմական դաշինքը:

Guardian-ի խմբագրական հոդվածում Ստոլտենբերգը նշում է, որ «մեզ կապող հարաբերությունները լարվածության մեջ են»: «Մենք պետք է շարունակենք աշխատել՝ մեր տարաձայնությունները հաղթահարելու համար, իսկ այնտեղ, որտեղ տարաձայնություն կա, մենք պետք է սահմանափակենք ցանկացած բացասական ազդեցություն անվտանգության ոլորտում մեր համագործակցության վրա»: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն նախկինում եւս տարաձայնություններ է հաղթահարել, եւ կարող անել դա նաեւ հիմա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները