ՌԴ-ը լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար

20:31   19 Հունիս 2018    868

Ռուսաստանը լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների համար` պողպատի եւ ալյումինի սահմանափակումներին ի պատասխան:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին հայտարարել է Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:

Ըստ նախարարի, պատասխան միջոցները կվերաբերեն միայն այն արտադրանքին, որը ռուսական շուկայում համարժեք տարբերակներն ունի: Ապրանքների ցանկն առաջիկայում կպատրաստվի:

«Քանի որ, ԱՄՆ-ն շարունակում է պաշտպանական միջոցներ կիրառել պողպատի եւ ալյումինի լրացուցիչ մաքսատուրքրեի տեսքով եւ հրարաժվում է Ռուսաստանի կորուստների համար փոխհատուցում տրամադրել, Ռուսաստանն օգտագործում է ԱՀԿ-ի իր իրավունքները եւ ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա հավասարակշռող միջոցներ է կիրառում», — ասել է Օրեշկինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները