Քաղաքավարության դաս Մակրոնից. դիմեք ինձ պարոն Նախագահ (VIDEO)

20:37   19 Հունիս 2018    1167

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահը հունիս 18-ին Ելույթի 78-ամյա տարեդարձի արարողությունից հետո քաղաքավարության դաս է տվել դեռահասին, որը նրան ազգանունով էր դիմել:

Միջոցառումը տեղի է ունեցել Մոն-Վալերիայում՝ Փարիզից մի քանի կիլոմետր արեւմուտք գտնվող Օ դը Սեն շրջանում:

1940 թվականի հունիսի 18-ին ֆրանսիացիներին ելույթով դիմել էր Շարլ դե Գոլը: Նա կոչ էր արել մարդկանց Դիմադրության շարժմանը միանալ:

Պաշտոնական մասի ավարտից հետո նախագահը ողջունել է ներկա գնտվող քաղաքացիներին, որոնց թվում դպրոցկաններ էին: Նրանցից մեկը, սեղմելով նախագահի ձեռքը, հարցրել է. «Ինչպե՞ս են գործերդ, Մանյու».

Ի պատասխան Մակրոնն ասել է. «Չէ, այսպես չի լինի, դու պաշտոնական արարողությանն ես գտնվում, այնպես որ ըստ պատշաճի քեզ պահիր: Դու կարող ես հիմարություններ անել, բայց այսօր հնչում է Մարսելզան եւ Պարտիզանների երգը, ուստի դիմիր ինձ «Հանրապետության պարոն նախագահ»կամ «մեսյե», պայմանավորվեցի՞նք» — ասել է Մակրոնը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Նախագահ  


Վերնագիրի այլ պիտակները