Նապոլեոնի գլխարկը որում նա պարտվել էր Վաթերլոյի ճակատամարտում, աճուրդում 280 հազար դոլարով վաճառվել է

21:32   19 Հունիս 2018    936

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, Նապոլեոն Բոնապարտի գլխարկը, որում նա պարտվել էր Վաթերլոյի ճակատամարտում, աճուրդում 280 հազար դոլարով վաճառվել է:

Ֆրանսիայի կայսրը նման գլխարկների սիրահար էր, որոնք XVIII-XIX դարերին կրում էր սպաների մեծ մասը: Սա Բոնապարտին պատկանող առաջին գլխարկը չէ, որը վաճառվել է աճուրդում:

Սակայն հենց այս գլխարկն էր կրում կայսրը, ինչպես պնդում են, վերջին խոշոր ճակատամարտի ժամանակ:

Ճակատամարտի ժամանակ Նապոլեոնի կրած հագուստները հավաքածուների սիրահարները հատկապես բարձր են գնահատում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նապոլեոն  


Վերնագիրի այլ պիտակները