Չինաստանն ԱՄՆ-ին «էքստրեմալ ճնշման եւ շանտաժի» մեջ է մեղադրել

21:48   19 Հունիս 2018    1069

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Չինական ապրանքների համար 200 միլիարդ դոլարի չափով 10 տոկոսանոց լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է «էքստրեմալ ճնշման եւ շանտաժի» մեջ:

Չինաստանի Առեւտրի նախարարությունը հայտարարել է, որ եթե Վաշինգթոնը լրացուցիչ մաքսատուքրեր սահմանի, Պեկինը արձագանքելու է «որակական» եւ «քանակական» միջոցներով,:

«Էքստրեմալ ճնշման եւ շանտաժի այս պրակտիկան տարբերվում է մի շարք դեպքերում երկու կողմերի միջեւ ձեռք բերված կոնսենսուսից», - ասված է հաղորդագրության մեջ: «ԱՄՆ-ն առեւտրային պատերազմ սկսեց եւ խախտեց շուկայական կանոնները, վնասեց ոչ միայն Չինաստանի եւ ԱՄՆ-ի ժողովուրդների շահերին, այլեւ ամբողջ աշխարհին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները