Քաղցկեղով հիվանդ ամերիկուհին 77 հազար 777 դոլար է շահել վիճակախաղով

22:07   19 Հունիս 2018    953

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ Ինդիանա նահանգի բնակչուհին 77 հազար 777 դոլար է շահել վիճակախաղով:

Ամերիկոհին պատմել է, որ վիճակախաղի տոմսը գնել է իր ամուսինը, իսկ շահած գումարը տեղին ու ժամանակին է համարում:

«Բանն այն է, որ ավելի վաղ ինձ մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել: Բժիշկներն ասում են, որ իմ հիվանդությունը ռեմիսիայի փուլում է, իսկ եթե, Աստված մի արասցե, հիվանդությունը վերադառնա, ես կօգտագործեմ շահած գումարը Արևմուտք մեկնելու համար, որպեսզի տեսնեմ թոռներիս և ողջ սրտով ուրախանամ»,- ասել է կինը:

68-ամյա կինը նախկինում դպրոցական ավտոբուսի վարորդ է աշխատել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները