Թրամփի վարչակազմը Apple-ին խոստացել է մաքսատուրքեր չսահմանել

22:26   19 Հունիս 2018    944

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The New York Times»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքին խոստացել է Չինաստանում հավաքված iPhone սմարթֆոնների ներմուծման համար մաքսատուրքեր չսահմանել:

Apple-ին մոտ գտնվող երեք աղբյուրների փոխանցմամբ, ընկերությունը վախենում է, որ իր արտադրանքը Չինաստանի սահմանափակող միջոցների ազդեցության տակ կհայտնվի, քանի որ նախկինում ամերիկյան իշխանությունները դժվարացրել էին չինական տեխնոլոգիական հսկա Huawei-ի հեռախոսների վաճառքը: Չինաստանում խնդիրների հետ բախվել է Ford ավտոարտադրողը. Չինաստան արտահանվող մեքենաները նավահանգիստներում երկար ժամանակ են պահվում:

Apple-ին Չինաստանում բիզնեսը տարեկան մոտ 50 մլրդ դոլար եկամուտ է բերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Apple   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները