Տղամարդը տուն է վերադարձել ու տեսել իր «հուղարկավորությունը». Լուսանկարներ

22:33   19 Հունիս 2018    911

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Mirror»-ին, Պարագվայում տղամարդը բացակայությունից մի քանի օր անց տուն է վերադարձել ու տեսել իր հուղարկավորության արարողությունը:

20-ամյա Խուան Պենայոն մի քանի օր անհայտ կորած է եղել: Ավելի ուշ ոստիկանությունը վառված դիակի մնացորդներ է հայտնաբերել, և երիտասարդի ընտանիքի անդամները մտածել են, որ դա իրենց հարազատի մարմինն է:

Նշվում է, որ ոստիկանությունը Պենայոյի ընտանիքի անդամներին է փոխանցել հայտնաբերված մարմինը, և նրանք հրաժեշտի արարողություն են կազմակերպել: Սակայն «մահացածը» տուն է վերադարձել հուղարկավորության արարողության ամենաթեժ պահին՝ միաժամանակ վախեցնելով և ուրախացնելով իր բարեկամներին ու ընկերներին:





Hayatsk.info

Հեշթեգներ: Պարագվայ  


Վերնագիրի այլ պիտակները