Թրամփի գործունեության հավանության վարկանիշը ռեկորդ է արձանագրել

22:54   19 Հունիս 2018    858

Ամերիկացիների առնվազն 45 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է նրա պաշտոնավարման ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են Gallup poll found վերլուծական գործակալության անցկացրած հարցման տվյալները: Նախագահի գործունեությանը հավանություն տվողների իննսուն տոկոսը հանրապետականներ են:

Նշվում է, որ, անկախ Թրամփի գործունեությունից, քիչ հավանական է, որ նա կկարողանա ավելի մեծ աջակցություն ստանալ դեմոկրատներից: Gallup poll found-ը նաեւ հայտնում է, որ նախագահության ժամկետի նախորդ ամբողջ ժամանակաշրջանում Թրամփի վարկանիշներն զգալիորեն ցածր են եղել, քան նրա նախորդներինը:

Հարցումն անցկացվել է հեռախոսով 2018 թվականի հունիսի 11-17-ը: Դրան մասնակցել է 1511 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմում է 3 տոկոսային կետ: Մարտին Թրամփի գործունեության հավանության վարկանիշը, որը կազմվել էր NBC հեռուստաալիքի եւ Wall Street Journal հրատարակության հարցման արդյունքներով, կազմել էր 43 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները