ԿՀՎ նախկին աշխատակիցը մեղադրվում է WikiLeaks-ին

09:01   20 Հունիս 2018    551

ԿՀՎ-ի նախկին համակարգչային ինժեները մեղադրվում է WikiLeaks-ին աննախադեպ ծավալով գերգաղտնի տեղեկություններ փոխանցելու կազմակերպման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ USA.one-ի՝ մեղադրանք ներկայացնելու պահին 29-ամյա Ջոշուա Շուլտն արդեն Մանհեթենի դաշնային բանտում էր՝ մանկական պոռնոգրաֆիա պահելու եւ տարածելու գործով:

Հիմա նա ստիպված կլինի պատասխան տալ եւս մեկ հանցագործության համար: Մանհեթենի դատախազ Ջեֆրի Բերմանի խոսքով՝ 2017 թվականի մարտին Շուլտը կողմնակի կազմակերպությանը 8 հազար գաղտնի նյութ է փոխանցել:

Դրա համար նա կոտրել է ԿՀՎ-ի համակարգչային համակարգը, պատճենել տվյալները, ջնջել իր գործողությունների ձայնագրությունները եւ ուրիշների համար փակել տեղեկատվության հասանելիությունը:

ՀԴԲ-ում հարցաքննության ժամանակ հաքերն ամեն ինչ հերքել է, սակայն իրականությունը հնարավոր է եղել պարզել Շուլտի նյույորքյան բնակարանի խուզարկության արդյունքում: Այդ ժամանակ էլ նրա համակարգչում մանկական պոռնոգրաֆիա է հայտնաբերվել՝ ավելի քան 10 հազար նկար եւ տեսանյութ:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց լրտեսության դեմ պայքարի մասին, Ջոշուա Շուլտը դարձել է 4-րդ անձը, որին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեղադրանք է առաջադրվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   WikiLeaks  


Վերնագիրի այլ պիտակները