Արհեստական ինտելեկտին սովորեցրել են բանավիճել մարդկանց հետ

09:04   20 Հունիս 2018    533

IBM-ը Սան Ֆրանցիսկոյում նոր նախագիծ է ներկայացրել՝ Debater համակարգիչ, որը կարող է քննարկումների մասնակցել:

Մեքենան լսում է զրուցակցին եւ բանավիճում նրա հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պատասխանները ձեւակերպելիս համակարգիչն օգտվում է միլիոնավոր փաստաթղթերից՝ մամուլի եւ գիտական ամսագրերի հոդվածներից կազմված տվյալների բազայից: Բանավեճերը կազմակերպվում են պատահական թեմայով՝ առանց նախապատրաստման:

Դատավորները որոշել են, որ համակարգչի փաստարկներն ավելի լիարժեք են, մինչդեռ մարդու մոտ ավելի լավ է ստացվել պատասխանների ձեւակերպումը:

Մեքենայի թերություններից մեկը միեւնույն փաստարկի կրկնությունն է, սակայն ուրիշ բառերով: Համակարգիչը նաեւ երբեմն տարօրինակ ձեւակերպումներով նախադասություններ է ներկայացրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   IBM  


Վերնագիրի այլ պիտակները