Մելանյա Թրամփի վարկանիշն անկում է ապրել

09:08   20 Հունիս 2018    686

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին դրական վերաբերող ամերիկացիների թիվը նվազել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դոնալդ Թրամփի կնոջ նկատմամբ դրական վերաբերմունքի մասին հայտնել է հարցվածների 51 տոկոսը, այնինչ մայիսին այդ մասին ասել է հարցվածների 57 տոկոսը։

Մելանյա Թրամփի մասին բացասաբար է արտահայտվել հարցվածների 29 տոկոսը։

Հարցումն անցկացվել է հունիսի 14-17-ը՝ մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Մելանյա Թրամփը հիվանդանոցում հայտնվեց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները