ԱՄՆ-ն հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ վերադառնալու պայմանները

09:11   20 Հունիս 2018    645

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտնել է երկրի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ վերադառնալու պայմանները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Իր որոշմամբ Վաշինգտոնը ոչ մի դեպքում չի նահանջում մարդու իրավունքներին հետևելուց․․․ Մենք կշարունակենք ակտիվորեն կողմ հանդես գալ Խորհրդի բարեփոխումներին, և եթե բարեփոխումներ տեղի ունենա, մենք ուրախ կլինենք դրան միանալ»,-ասել է Հեյլին։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու որոշման մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները