ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից

09:17   20 Հունիս 2018    555

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից: Այս մասին պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ասուլիսում տեղեկացրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա Խորհրդին «երկերեսանի եւ շահամոլ» մարմին եւ «քաղաքական կողմնակալության հոսող ջրհոր» է անվանել:

Պոմպեոյի խոսքով, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դարձել է «անամոթ կեղծավորություն դրսեւորում. աշխարհում մարդու իրավունքների վատագույն խախտումներից շատերը անտեսվում են, իսկ ամենալուրջ խախտողները Խորհրդի կազմում են»:

«Երբ կազմակերպությունները խաթարում են մեր ազգային շահերը եւ մեր դաշնակիցների շահերը, մենք չենք ուզում մասնակից լինել: Երբ նրանք փորձում են ոտնահարել ազգային ինքնիշխանությունը, մենք չենք լռելու», - ասել է Պոմպեոն: Ըստ նրա, ԱՄՆ-ն դասախոսություններ չի լսելու «կեղծավոր մարմիններից եւ ինստիտուտներից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները