Ս. Արաբիան ջրանցք կկառուցի, որը Կատարը կղզու կվերածի

09:22   20 Հունիս 2018    588

Պարսից ծոցում կարող է մեծ չափերով նոր կղզի ի հայտ գալ։ Դրա տարածքում կարող է մի ամբողջ պետություն տեղավորվել, իսկ դրա հետ թշնամի պետությունը այնտեղ նաև իր ռազմաբազան կտեղակայի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Էր Ռիադը քննարկում է Կատարի թերակղզին Սաուդյան Արաբիայից ջրանցքի միջոցով առանձնացնելու նախագիծը։

Նշվում է, որ սաուդյան թագավորի խորհրդական Սուդա էլ Կահտանին ասել է, որ Սելվա կոչվող ջրանցքը կփորվի մեկ տարվա ընթացքում, իսկ առաջիկա օրերին կավարտվի նախագծի մրցույթի դիմումների ընդունելությունը։

Արդեն 5 ընկերություն հետաքրքրություն է ցուցաբերել, իսկ մրցույթի արդյունքը 90 օրվա ընթացքում հայտնի կլինի։

Նոր «կղզու» վրա բացի Կատարից նաև ռազմաբազա կտեղակայվի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ռադիոկատիվ թափոնների փորձադաշտը։ Էլ Կահտանիի կարծիքով՝ սեփական տարածքում օբյեկտներ ստեղծելու թագավորության ինքնիշխան իրավունքը ոչ ոք չի չեղարկել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ս.Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները