Ղազախստանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել, կան տուժածներ

09:32   20 Հունիս 2018    674

Ղազախստանի Ատիրաու քաղաքում վեց մարդ է տուժել ավտոբուսի կանգառում մարդատար ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով, հայտնել է «Իմ քաղաք» պորտալը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ ճանապարհային պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան:

«Toyota մակնիշի ավտոմեքենան Ազաթըկ պողոտայից դեպի Ստրոյկոնտորա էր ընթանում: Շրջադարձին վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը եւ մխրճվել կանգառում կանգնած մարդկանց մեջ»,- հայտնել է պարբերականը՝ վկայակոչելով տեղական օպերատիվ ծառայություններին:

Վեց տուժածները տեղափոխվել են մարզային հիվանդանոց: Նրանցից երկուսը ստացել են գանգ-ուղեղային վնասվածք, ազդոսկրի կոտրվածք, որովայնի փակ վնասվածք:

Ոստիկանության աշխատակիցները կատարում են պատահարի քննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները