Գերմանիան և Ֆրանսիան որոշել են ԵՄ Անվտանգության խորհուրդ ստեղծել

09:42   20 Հունիս 2018    548

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Եվրամիության բարեփոխումների առաջարկությունները և կողմ են ԵՄ Անվտանգության խորհուրդ ստեղծելուն։

Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մերկելի խոսքով՝ քննարկումը Եվրամիության զարգացման և երկրների միջև համագործակցության համար նոր հնարավորություններ է ընձեռել։

Ավելի վաղ Մերկելը, գերմանա-ֆրանսիական միջկառավարական խորհրդակցությունների շրջանակում Մակրոնի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ կողմ է ԵՄ արտաքին սահմանների վերահսկղության խստացման ծրագրերին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները