Ո՞վ կհաղթի Երրորդ համաշխարհային պատերազմում․ ամերիկացի գեներալ

09:59   20 Հունիս 2018    528

Չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի հակամարտություններում պարտադիր չէ, որ հաղթող դառնան նախկինում հաջողակ ռազմական գերտերությունները։

Այս մասին War On The Rocks-ի էջերում հայտնել են ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Դևիդ Բարնոն և գիտնական Նորա Բենզաելը (Ամերիկյան համալսարան, ԱՄՆ)։

Փորձագետների կարծիքով՝ ապագայի պատերազմներում մեծ կլինի տիեզերական և համակարգչային տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի և ռոբոտոտատեխնիկայի դերը։ Մասնագետները նշում են, որ նախկին գլոբալ հակամարտությունների ժամանակ նման տեխնոլոգիաներ գործնականում չեն օգտագործվել։

Ըստ նրանց՝ ծավալուն մարտական գործողությունների փորձ չունեցող, սակայն ժամանակակից տեխնոլոգիապես բարձր զենքերի տիրապետող երկրները կարող են առավելություն ունենալ նախկինում հաջողակ ռազմական գերտերությունների նկատմամբ։

Փորձագետները նշում են նաև «X գործոնի» դերը՝ ասելով, որ նույնիսկ ամենապարզ փոփոխությունների սահմանումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները