Կանադայի սենատն օրինականացրել է մարիխուանայի վաճառքն ու օգտագործումը

10:10   20 Հունիս 2018    395

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters »-ին, Կանադայի սենատը 52 կողմ, 29 դեմ ձայնով ընդունել է մարիխուանայի վաճառքն ու օգտագործումն օրինականացնող վերանայված օրինագիծը:

Ըստ օրենքի՝ երկրի ցանկացած չափահաս քաղաքացի կկարողանա գնել մինչև 30 գրամ թմրանյութ ու իր տան տարածքում աճեցնել մինչև 4 թուփ կանեփ։ Ընդ որում՝ մարիխուանայի վաճառքն արգելված է այն վայրերում, որտեղ օգտագործվում է ալկոհոլ և ծխախոտ։

Հայտնի է, որ նոր օրենքը կսկսի գործել երկու ամսից։ Կանադայի յուրաքանչյուր նահանգ կկարողանա մշակել ու գործարկել կանեփի տարածման վերահսկողության իր օրենքները։ Ըստ երկրի առողջապահության նախարար Ջինեթ Փեթիթփաս Թեյլորի՝ երկիրն, այսպիսով, «թևակոխում է խելացի ու արդար քաղաքականության դարաշրջան»։

Մարիխուանայի վաճառքի օրինականացումը Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի նախընտրական ծրագրի մաս էր կազմում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները