ԵՄ. Չկարգավորված ԼՂ հակամարտությունը խոչընդոտ է տարածաշրջանի կայունության համար

10:19   20 Հունիս 2018    937

«Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը խոչընդոտ է տարածաշրջանի կայունության եւ բարեկեցության ամրապնդման համար»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Եվրամիության կայքում հրապարակված ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ նյութում:

Նշվում է, որ ԵՄ-ն հաստատակամորեն համոզված է, որ հակամարտությունը շտապ քաղաքական կարգավորում է պահանջում՝ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան:

«2003-ից ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը աշխատում է, որպեսզի նպաստի ԵՄ-ի եւ տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսությանը եւ տարածաշրջանի երկրների նկատմամբ ԵՄ-ի բազմակողմ քաղաքականության մշակմանը:

ԵՄ-ն, այդ թվում Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով իր հատուկ ներկայացուցչի միջոցով, աջակցում եւ լրացնում է հակամարտության լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ֆրանսիա, Ռուսաստան եւ ԱՄՆ) ջանքերը: ԵՄ-ն նաեւ նպաստում է հակամարտության երկու կողմերի միջեւ խաղաղության ամրապնդմանն ուղղված գործունեությանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Լեռնային-Ղարաբաղ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները