ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել Է Մոսկվա

10:33   20 Հունիս 2018    629

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ժամանել Է Մոսկվա, որտեղ պլանավորում Է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ եւ ներկա լինել ֆուտբոլի աշխարհի առաջնության Պորտուգալիա-Մարոկո մրցաղախին:

Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ Ռուսաստան Գուտերիշի այցը կտեւի երկու օր:

Լավրովի հետ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանակցությունները տեղի կունենան հունիսի 21-ին, իսկ այսօր Գուտերիշը ֆուտբոլի կգնա «Լուժնիկի»: Պուտինի հետ հանդիպման ամսաթիվն առայժմ չեն հայտնել ոչ Կրեմլը, ոչ Էլ Գուտերիշի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել Է, որ մտադիր Է Մոսկվա այցն օգտագործել երկրի ղեկավարության հետ ՄԱԿ-ին առնչվող խնդիրները քննարկելու համար: Գուտերիշի այցի ծրագրով նաեւ մասնակցություն Է նախատեսված «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի հանդիպմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները