ԱԱ-2018. Հունիսի 20-ի խաղացանկը

11:30   20 Հունիս 2018    1085

Աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլում հունիսի 20-ին կկայանա երկրորդ տուրի երեք հանդիպում:

Խաղային օրը կմեկնարկի B Խմբի հանդիպումով: Երևանի ժամանակով ժամը 16:00-ին «Լուժնիկիում» ուժերը կչափեն Մարոկկոյի ու Պորտուգալիայի հավաքականները:

Մյուս հանդիպումը կլինի Ժամը 19:00-ին: A խմբի երկրորդ տուրի երկրորդ խաղում Ուրուգվայի ընտրանին, որն իր ակտիվում արդեն ունի 3 միավոր, «Ռոստով Արենայում», կմրցի Սաուդյան Արաբիայի հետ:

Հաղթանակի դեպքում աշխարհի կրկնակի չեմպիոնները և՛ իրենց, և՛ Ռուսաստանի համար կապահովեն տեղը փլեյ-օֆում:

Խաղային օրը կավարտվի B խմբի Իրան-Իսպանիայի դիմակայությունով: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին ու տեղի կունենա «Կազան-Արենայում»: Այս խմբում իրենց ակտիվում մեկական միավոր ունեն Իսպանիայի ու Պորտուգալիայի ընտրանիները, իսկ Իրանի հավաքականը խմբի առաջատարն է` 3 միավորով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱԱ-2018  


Վերնագիրի այլ պիտակները