ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրել է

11:44   20 Հունիս 2018    586

Միացյալ Նահանգները Չինաստանի իշխանություններին մեղադրել են ամբողջ աշխարհին սպառնացող «տնտեսական ագրեսիայի» քաղաքականություն համար:

Այս մասին նշվում է երեքշաբթի օրը Սպիտակ տան կողմից հրապարակված «Թե ինչպես է Չինաստանի տնտեսական ագրեսիան սպառնում Միացյալ Նահանգների եւ ողջ աշխարհի տեխնոլոգիաներին եւ մտավոր սեփականությանը» վերնագրով զեկույցում: 65 էջանոց փաստաթղթի հեղինակն է Սպիտակ տան Առեւտրի ազգային խորհրդի նախագահ Պիտեր Նավարոն:

«Հաշվի առնելով Չինաստանի տնտեսության չափը եւ շուկայական անհամամասնության հանգեցնող քաղաքականության մասշտաբները՝ Չինաստանի տնտեսական ագրեսիան սպառնում է ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ողջ համաշխարհային տնտեսությանը», - գտնում է նա: Ըստ Սպիտակ տան՝ «Չինաստանը, կարծես, առեւտրային լրտեսության քարոզարշավ է տանում ամերիկյան ընկերությունների դեմ», որը, մասնավորապես, կայանում է «մտավոր սեփականությունը գողանալու նպատակով ամերիկյան ընկերությունների տեղեկատվական համակարգեր ներխուժման», ինչպես նաեւ դրանց հետագա «արժեզրկման եւ զգալիորեն նվազեցված գներով ձեռքբերման մեջ»:

Զեկույցում ԱՄՆ իշխանությունները կրկին քննադատում են Պեկինին, իրենց կարծիքով, «անարդար առեւտրային» քաղաքականություն վարելու համար: Փաստաթուղթը ամփոփում են ԱՄՆ պաշտոնյաների կողմից Չինաստանի իշխանությունների դեմ ավելի վաղ հնչեցված մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները