Նիլսենին վռնդել են մեքսիկական ռեստորանից ներգաղթյալների հետ կապված սկանդալի ֆոնին

12:57   20 Հունիս 2018    546

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենին Վաշինգտոնի մեքսիկական ռեստորանում դիմավորել են «Ամո՛թ» բացականչություններով, ինչից հետո նա ստիպված է եղել լքել հաստատությունը։ Այս մասին գրում է New York Post-ը։

Ակտիվիստների խումբը եկել է ռեստորան, որտեղ Նիլսենն էր և նրա դեմ բացականչություններ հնչեցրել, այդ թվում՝ անպատշաճ բովանդակությամբ։ Ցուցարարներից մեկը միացրել է ներգաղթյալների լաց լինող երեխաների ձայնագրությունը, որոնց բաժանել են ծնողներից։

Դրանից հետո նախարարը թիկնապահների ուղեկցությամբ դուրս է եկել ռեստորանից և ավտոմեքենա նստել։ Նիլսենը ներկայացուցիչն ասել է, որ գերատեսչության ղեկավարը «ընթրիքի ժամանակ մի խումբ անհանգիստ քաղաքացիների է հանդիպել»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները