Թրամփը կոնգրեսին կոչ է արել փոխել միգրացիոն օրենսդրությունը

14:12   20 Հունիս 2018    482

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսին միգրացիոն օրենսդրությունը փոխելու կոչ է արել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Այժմ ճիշտ ժամանակն է, որ կոնգրեսը փոխի անհեթեթ ու հնացած միգրացիոն օրենսդրությունը։ Արե՛ք դա և հիշե՛ք, որ սահմանին մենք պետք է ուժեղ անվտանգություն ունենանք»,-գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն միշտ պետք է ձերբակալի նրանց, որոնք ապօրինի են հայտնվում երկրում։

«Եթե դուք սահմաններ չունեք, ուրեմն երկիր չունեք»,-նշել է ԱՄՆ նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները