Բիթքոինն էժանանում է հաքերային հարձակման մասին լուրերից հետո

14:17   20 Հունիս 2018    516

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, չորեքշաբթի օրը բիթքոինը սկսել է էժանանալ Հարավային Կորեայի ամենախոշոր Bithumb կրիպտոբորսայիբորսան կոտրելու մասին հաղորդումների ֆոնին, վկայում են աճուրդի տվյալները եւ փորձագետների մեկնաբանությունները:

CoinMarketCap պորտալի փոխանցմամբ՝ բիթքոինի արժեքը նվազել է 1.12 տոկոսով՝ մինչեւ 6.653 հազար դոլար: Աճուրդների ծավալով ամենախոշոր՝ Binance բորսայում բիթքոինի արժեքը նվազել է 0.84 տոկոսով՝ հասնելով 6.622 հազար դոլարի:

Չորեքշաբթի գիշերը Հարավային Կորեայի ամենախոշոր՝ Bithumb կրիպտոբորսան հայտնել էր, որ հաքերային հարձակման է ենթարկվել: Հաքերներին հաջողվել էր 35 միլիարդ հարավկորեական վոն (մոտ 30 միլիոն դոլար) գողանալ: Բորսան նաեւ տեղեկացրել է, որ գողացված կրիպտոմիջոցները կփոխհատուցվեն Bithumb-ի սեփական պահուստի հաշվին: CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Bithumb կրիպտոբորսան աճուրդների օրական ծավալներով համաշխարհային կրիպտոբորսաների շարքում զբաղեցնում է վեցերորդ տեղը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները